Արսեն Վենգեր. «Դեռ կպայքարենք առաջին տեղի համար»
28/03/2014 18:06

Արսեն Վենգեր. «Դեռ կպայքարենք առաջին տեղի համար»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը չի սպառել չեմպիոն դառնալու հնարավորությունները: Ֆրանսիացի մասնագետի խոսքերով` լոնդոնցիները դա կապացուցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա խաղում:

«Առաջին տեղը շարունակում է մնալ մեր գլխավոր նպատակն ու առաջնահերթությունը,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Եթե մարդիկ ասում են, որ «Էվերտոնը» կարող է շրջանցել մեզ, մենք էլ, մեր կողմից, կարող ենք հաստատել, որ ի վիճակի ենք շրջանցել առաջատարներին: Թիմը չի հրաժարվում նման հավակնություններից: Առաջիկա խաղը ցույց կտա մեր վերաբերմունքը: Սեփական խաղադաշտում մենք բավական ուժեղ ենք: Առաջին շրջանի խաղը, որում զիջեցինք 3:6 հաշվով, ցուցադրեց, որ անհրաժեշտ է լավ պաշտպանվել»:

Արսեն Վենգեր. «Դեռ կպայքարենք առաջին տեղի համար»