Վաղը մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը
28/03/2014 18:40

Վաղը մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը

Հայաստանում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի շրջանակում մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:

Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 5 300 քաղաք:


 

Վաղը մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը