.jpg)
CinYou project. «Արվեստասեր հասարակությանը շատ անակնկալներ ենք մատուցելու»
Ամիսներ առաջ հիմնադրված OLD BAND էթնիկ խմբի ներկայացուցիչներն այսօր լրագրողներին ներկայացրեցին իրենց գործունեությունը:
Old band-ը էթնիկ խումբ է, որը ներկայացնում է հայկական ֆոլկլորային երաժշտություն: Բենդի ստեծման պատմությունը սկսվում է Հարությունաններ ընտանիքի երաժշտական ակունքներից ( Ալեքսան Հարությունյան, Հասմիկ Հարությունյան և այլն), ովքեր մինչ օրս աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնում են հայկական ֆոլկլորային երաժշտությունը:
Առաջին համերգը տեղի է ունեցել Հ. Մալյանի անվան կինոդերասանի տանը: Old band էթնիկ խմբի կազմում են կատարողներ՝ Անուշ Հարությունյանը, Արամ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Լիլիթ Հարությունյանը, Վահագն Ամիրխանյանը (կիթառ), Գրիգոր Քարտաշյանը (սրինգ):
Համերգն ունի յուրահատուկ բեմադրություն, որի հեղինակն է Սամվել Թադևսոյանը: Համերգի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նախագծի ներկայացուցիչ Անուշ Քոչարյանը ներկայացրեց, թե ինչ է CinYou նախագիծը և ինչպես են համագործակցում նրանք բենդի հետ.
«CinYou-ն մշակութային երկխոսության և զարգացման, կինոարվեստի առաջընթացի և նոր անունների բացահայտման նախագիծ է, որի մասին դժվար է մեկ-երկու նախադասությամբ խոսել: Նախագծի ստեղծման գաղափարը պատկանել է ինձ և ԵԹԿՊԻ կինոռեժիսուրայի կուրսի հինգ ուսանողների: 2013-ի դեկտեմբերին նախագիծը քննարկվել է լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ, ով հայտնեց իր աջակցությունը և նույն էնտուզիազմով խոստացավ ստանձնել նախաձեռնությունը կյանքի կոչելու գաղափարը, սակայն ցավոք չկարողացավ:
Սա թերևս մեզ ավելի պարտավորեցնող մի բան է, որն ամեն մի քայլի ընթացքում հաշվի ենք առնում: Այնուհետև նախագծին միացիան մարդիկ, ովքեր անմիջապես կապ ունեն արվեստի հետ՝ Անահիտ Խաչատրյանը, Ալեքսանդր Իրադյանը, Գևորգ Ջորջ Քասաբյանը, նախագծի լոգոյի հեղինակ Աշոտ Ավագյանը և շատ ու շատ այլ ուրիշներ: Կան այնպիսի անուններ, որոնք բավականին մեծ հետաքրքրություն կառաջացնեն հանրության մոտ, բայց դեռևս գաղտնի են պահվում»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր արդեն նախագիծը հանրությանն է ներկայանում առաջին իրադարձությամբ, որը Old band էթնիկ խմբի հետ համագործակցությունն է:
«Ինքս CinYou-ի ստեղծագործական թիմի հետ ներկա եմ եղել առաջին համերգին: Հաճելիորեն զարմացել եմ երիտասարդների պրոֆեսիոնալիզմի և էնտուզիազի վրա:Արդյունքում սկսվեցին բենդի հետ տարվող աշխատանքները և ապրիլի 2-ին՝ Ուսումնական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեղեկանալու CinYou նախագծի մասին և լսելու ու տեսնելու այս հրաշալի համերգ- ներկայացումը: Նման համագործակցությունները բազմաթիվ են և ներկայացնում եմ արվեստի տարբեր ոլորտները»,-ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ համերգը բարեգործական է և ողջ հասույթն ուղղվելու է CinYou-կայքի ստեղծմանը, որը կարևորում եմ մշակութային երկխոսության, նախագծի միջազգայնացման և հետագա մեծ իրադարձության կոնտեքստում. «Սրա մասին դեռևս խոսել չեմ ուզում: Արվեստասեր հասարակությանը բազմաթիվ անակնկալներ ունենք մատուցելու. սա հաստատ եմ ասում»,-ասաց Անուշ Քոչարյանը: