.jpg)
«Մոլորակի ժամին» 154 պետություն և 7000 քաղաք է միացել
Մեր երկիրն այսօր 6-րդ անգամ մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ամենամյա ակցիային, որի նպատակն է մարդկությանը իրազեկել Երկիր մոլորակի կենսական և ռեսուրսների պահպանման անհարաժեշտության մասին:
Այս տարի ակցիային կմիանա աշխարհի 154 պետություն և մոտ 7000 քաղաք: Այսօր այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամվել Գաբրիելյանն ասաց, թե 2008 թվականից Երևանի քաղաքապետարանը մասնակցում է այս ակցիային, և այսօր երեկոյան ակցիայի շրջանակներում մեկ ժամով կանջատվի քաղաքի արտաքին լուսավորությունը։
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Հրաչ Ծուղունյանը նշեց, որ ակցիան նրա համար է, որ մարդիկ մտածեն հետագա սերունդների մասին և նրանց մաքուր մոլորակ ժառանգելու մասին:
Ասուլիսի բանախոսները տեղեկացրին նաև, որ այսօր այլ միջոցառում էլ է նախատեսված. WWF հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կանցկացվի հեծանվային ֆլեշ-մոբ երթ, որով մարդկանց կիրազեկեն «Մոլորակի ժամը» ակցիայի մասին:
Նախորդող հրապարակում՝ Վաղը մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը