Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել
29/03/2014 16:32

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել

Ապրիլի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հրավերով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին: Այս մասին  հայտնում են ԱԳՆ-ից: