Վերելակների համար գումար չկա, այն ծախսվում է թափառող շների սպանդի վրա
29/03/2014 09:32

Վերելակների համար գումար չկա, այն ծախսվում է թափառող շների սպանդի վրա

«Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդը» բացահայտել է, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար, ընդամենը 85 մլն դրամ։

Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ էլ ծախսել է. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս: Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ։

Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 380 մլն դրամ»,- գրել է «Ժողովուրդը»:
 

Վերելակների համար գումար չկա, այն ծախսվում է թափառող շների սպանդի վրա