Անդրեա Պիրլո. «Սա կարիերայի շարունակման համար լավագույն երկիրն է»
29/03/2014 16:08

Անդրեա Պիրլո. «Սա կարիերայի շարունակման համար լավագույն երկիրն է»

«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն համարում է, որ Իտալիան կարիերայի շարունակման համար լավագույն երկիրն է: Սակայն 34-ամյա ֆուտբոլիստը չի թաքցրել, որ հաճախ է մտածել արտասահմանյան ակումբներից մեկում խաղալու մասին: Հիշեցնենք, որ Պիրլոն իր ողջ կարիերան անցկացրել է «Իտալիայում»` հանդես գալով «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում» և «Յուվենթուսում»:

«Ես շատ եմ մտածել արտասահմանում խաղալու մասին, նույնիսկ` անցած տարիներին,- Պիրլոյի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Սակայն ես ինձ երջանիկ եմ զգում Իտալիայում: Սա կարիերայի շարունակման համար լավագույն երկիրն է»:

Անդրեա Պիրլո. «Սա կարիերայի շարունակման համար լավագույն երկիրն է»