.jpg)
29/03/2014 15:45
Աճառյան փողոցում 2 աղջիկ են վրաերթի ենթարկվել
Մարտի 28-ին` ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Ջուլիետա Դ.-ին և 1997 թ. ծնված Մարգարիտա Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: