Հայաստանի դեսպանը հանդիպել է Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալի հետ
29/03/2014 16:16

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը մարտի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՎՍՀ ԱԳ նախարարի տեղակալ Նույեն Ֆուոնգ Նայի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վիետնամի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
 

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալի հետ