.jpg)
Հայաստանն արդեն մայիսին պատարստ է միանալ ՄՄ պայմանագրին
«Արդեն մայիսի Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը»,- այսօր ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան:
«Հայաստանը պատրաստ է միանալ թե՛ Մաքսային միությանը, և թե՛ Ընդհանուր տնտեսական տարածքին, ուստի մենք պետք է հաշվի առնենք այս հանգամանքը մեր բոլոր ծրագրերում և գործողությունենրում»,- ընդգծեց Շ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այն քայլերը, որոնք ճանապարհային քարտեզի համաձայն Հայաստանը կատարում է ՄՄ-ի պայմանագրին միանալու համար, արդեն ավարտվում են:
«Մոտ ժամանակներս արդիական են բուն պայմանագրի շուրջ բանակցությունները` իրավապայմանագրային բազան հստակեցներու մասին, որին Հայաստանը միանում է` միաժամանակ միանալով այդ կառույցներին»,- ասաց փոխարտգործանախարարը:
Ըստ նրա՝ կլինեն փոփոխություններ, ինչպես նաև՝ փաթեթը և հավելվածները քննարկվելու են Ազգային ժողովում. «Սպասվում է մեծ աշխատանք»: