«Անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը տնտեսապես միայն կշահի»
29/03/2014 16:25

«Անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը տնտեսապես միայն կշահի»

«Նախանձով եմ հետևում Հայաստանում պլանշետների արտադրությանը»,- այսօր ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայկական պլանշետների վերաբերյալ իր դիտարկումը հայտնեց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, հավելելով, որ ինտեգրացիոն նման տարածքում, ինչպիսին ՄՄ-ն է, սա նմանատիպ առաջին արտադրությունն է, իսկ ՏՏ-ն այն ոլորտն է, որտեղ զարգացման հնարավորություններ կան և Հայաստանը կարող է ներկայանալ Մաքսային միության շուկայում:

Տ. Վալովայան մասնավորապես անդրադարձավ նաև Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներին, վստահեցրեց, որ դրանք` լինելով էկոլոգիապես մաքուր, իրենց տեղը կունենան ՄՄ շուկայում:

«Անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը տնտեսապես միայն կշահի»,- ընդհանրացրեց ՄՄ ներկայացուցիչը, իսկ ընդհանրպես անդամակցությունից կշահի և՛ Հայաստանը, և՛ ՄՄ-ն:

Ըստ նրա՝ այս պարագայում Հայաստանը կհանդիսանա միջանցք դեպի Մերձավոր Արևելք: Նաև Հայաստանը դուրս չի մղվի այլ ինտեգրացիոն գործընթացներից, ինչի մասին մտահոգություններ են հնչում, այլ հակառակը` ՄՄ կազմում ավելի է մեծանում Հայաստանի հնարավորությունը ԵՄ հետ հարաբերություններում հանդես գալու իբրև իրավահավասար գործընկեր:

Նախորդող հրապարակում՝ Հնարավոր է՝ ՄՄ-ի հետ պայմանագիրը սպասվածից շուտ ստորագրվի