Տիգրան Սարգսյան. ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին խոչընդոտներ չկան
29/03/2014 12:30

Տիգրան Սարգսյան. ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին խոչընդոտներ չկան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար չկան խոչընդոտներ: Այսօր ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնք հստակեցվում են ՄՄ-ի անդամակցության ճանապարհին, նախ՝ բանակցում են ՄՄ-ի հետ՝ մոտ 900 զգայուն ապրանքատեսակների շուրջ, որոնց շուրջ կառավարություններ քննարկումներ է անցկացրել մասնավոր հատվածի հետ. Հումքը, ծառայությունները:

«Բանակցությունների նպատակն է՝ նվազեցնել անդամակցության հետ կապված ռիսկերը»:

Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, իրավական դաշտի ձևավորումն է` մինչև պայմանագրի ստորագրումը, երրորդը` ենթակառուցվածքների ձևավորումը, որպեսզի մեր տնետսվարողները անխոչընդոտ հայտնվեն մեծ տնետսկան շուկայում:
Նաև Ազգային ժողով կներկայացվի Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիրը, որը կունենա հավելվածներ:

Տիգրան Սարգսյանը նաև անդրադարձավ հաճախ հնչող կարծիքին, թե Հայաստանը արագ է իարկանացնում ՄՄ-ի միանալու ծրագիրը: Պատասխանը, ըստ վարաչպետի շատ պարզ է. «Աշխատանքները մեր գործընեկրեների հետ ցույց տվեց, որ վերջին հինգ տարիներին կուտակել ենք լուրջ ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք Հայաստանում առկա են և դա է մեր հաջողությունների գաղտնիքը՝ ինտեգրացման ճանապարհին»:

«Ուրախ ենք, որ արժանացել ենք բարձր գնահատականի մեր գործընեկրների կողմից, դա նաև գնահատականն է կառավարության կողմից վերջին վեց տարիներին իրականցված ինստիտուցիոնալ բարեփոխումների»,- ասաց վարչապետը:

Տ. Սարգսյանը նաև ակնկալում է, որ կոնֆերնասի ժամանակ հնչեցված գաղափարները և առաջարկությունները և դիտողությունները իրենց տեղն են գտնելու բանաձևի մեջ, հիմք են հանդիսանալու ՀՀ կառավարության համար՝ հստակեցնելու և ճշգրտելու իր ծրագրերը: 

Նախորդող հրապարակում՝ Տիգրան Սարգսյան. Ճգնաժամը ցույց տվեց ԵՄ-ի ուժեղ և թույլ կողմերը

Տիգրան Սարգսյան. ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին խոչընդոտներ չկան