Տիմոշենկոն լրագրողներին ցուցադրել է իր շքեղ առանձնատունը (Տեսանյութ)
29/03/2014 15:36

Տիմոշենկոն լրագրողներին ցուցադրել է իր շքեղ առանձնատունը (Տեսանյութ)

«Առանց ցանկապատների» ՀԿ-ի անդամներն այցելել են նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի «Կոնչա-Զասպա» էլիտար շրջանում գտնվող առանձնատուն: Տիմոշենկոն հյուրերին ցուցադրել է իր տունը:

Նշվում է, որ «Կոնչա-Զասպայում» տների արժեքը հասնում է 5-10 միլիոն դոլարի: 

Տուն այցելած ակտիվիստները նշել են, որ Տիմոշենկոն բնակվում է երկհարկանի առանձնատանը, որի մակերեսը կազմում է 450 քմ: Նախկին վարչապետը տուն է ժամանել թանկարժեք «7777» պետհամարանիշով ամենագնացով: Առանձնատունն ունի 10 սենյակ: 

Տիմոշենկոն հաստատել է այն տեղեկությունը, որ պատրաստվում է առաջադրվել մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին` որպես թեկնածու:

Նա առաջադրվելու է «Բատկիշինա» կուսակցությունից, որի համագումարը կայանալու է մարտի 29-ին:
 

Տիմոշենկոն լրագրողներին ցուցադրել է իր շքեղ առանձնատունը (Տեսանյութ)