.jpg)
Թոմաս Վերմալեն. «Պետք է օգտվենք «Սիթիի» թույլ կողմերից»
«Արսենալի» պաշտպան Թոմաս Վերմալենը «Արսենալի» հետ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ մրցակիցը թույլ կողմեր ունի: Նրա խոսքերով` այն փաստը, որ «քաղաքաբնակները» լավ մարզավիճակում են, իրենց չի ստիպի հանձնվել:
«Մանչեսթեր Սիթին» հիմա լավ մարզավիճակում է, ինչի մասին խոսում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղում խոշոր հաշվով տոնած հաղթանակը,- Վերմալենի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:- Բայց մենք պետք է օգտվենք նրանց թույլ կողմերից: Կասկած չունեմ, որ «Սիթիին» հաղթելու հնարավորություններ կունենանք: Եթե «քաղաքաբնակները» լավ մարզավիճակ են ձեռք բերել, դա չի նշանակում, որ ժամանակից շուտ պետք է հանձնվենք»: