«Թող ասեն ռաբիս է երգում. թքած ունեմ բոլոր կարծիքների վրա». Արսեն Գրիգորյան
31/03/2014 18:45

«Թող ասեն ռաբիս է երգում. թքած ունեմ բոլոր կարծիքների վրա». Արսեն Գրիգորյան

Երգիչ Արսեն Գրիգորյանը, կամ, ինչպես նրան հաճախ դիմում են՝ ռոմանսների Արսենը, վաղուց արդեն ռոմասներ չի երգում: Փոխարենը՝ նա այժմ աշխատում է իր մի քանի ռիթմիկ երգերի վրա, որոնցից մեկն անպայման կունենա իր տեսահոլովակը: Այս մասին Life.panorama.am-ին հայտնել է ինքը՝ Արսեն Գրիգորյանը: Այդ երգի թե´ երաժշտության, թե´ բառերի հեղինակը նա է: Երգչի խոսքով՝ ինքը միշտ էլ ունեցել ու երգել է ռիթմիկ երգեր, բայց տեսահոլովակներ նկարահանել է միայն դանդաղ երգերի հիման վրա: «Այսօր արդեն պետք չէ թողարկել հանգիստ երգեր, ռոմանսներ. պետք էր ավելի շուտ մտածել այս մասին, բայց լավ է ուշ, քան երբեք»,-կարծիք հայտնեց Արսենը:

 



Մեր այն հարցին թե արդյո՞ք նա հիասթափված է հայ երգարվեստում տիրող իրավիճակից, երգիչը պատասխանեց, որ հայաստանյան երգի շուկայի հանդեպ իր հետաքրքրությունը կորել է. «Հիմա ոչ ոք էլ CD չի գնում, բոլորը պատրաստ են ներբեռնել թեկուզ անորակ երաժշտություն: Ինքս էկրաններին երևալու ցանկություն ունեմ, բայց, օրինակ, տեսահոլովակ նկարահանելը մեծ փողերի հետ է կապված, ես էլ ազաբ տղա չեմ, որ միայն արվեստին նվիրվեմ»,-անկեղծացավ Արսեն Գրիգորյանը:



Մեր այն դիտարկմանը, թե երգչի անցումը ռիթմիկ երգերին հասարակության շրջանում հնարավոր է քննադատությունների առիթ տա, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Թող ասեն ռաբիս է երգում. թքած ունեմ բոլոր կարծիքների վրա: Այսօր ինձ ավելի հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են իմ երգերի տակ պարում, քան, օրինակ՝ դրանցից ժպտում»:

 

 

«Թող ասեն ռաբիս է երգում. թքած ունեմ բոլոր կարծիքների վրա». Արսեն Գրիգորյան