Արծվիկ Մինասյան. Խնդրում եմ, մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել
31/03/2014 16:50

Արծվիկ Մինասյան. Խնդրում եմ, մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել

Պետական մարմինների պահվածքը կենսաթոշակային համակարգի հարցում մեղադրական է, ու հատկապես մեղադրում են 50-80-ականներին ծնվածները՝ ասելով, որ նրանք բեռ են դարձել պետության համար: Այսօր ՍԴ-ում կեսաթոշակային կուտակային համակարգի սահմանադրականության հարցով քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սա անտրամաբանական պահվածք է, այն դեպքում, երբ իշխանություններն անընդհատ խոսում են դեմոգրաֆիական խնդիրների և ծնելության աճը խթանելու մասին: Պատգամավորն այնհուտև անդրադարաձավ այն վտանգներին, որ պարունակում է այս համակարգի ներդրումը վերը նշված՝ դեմոգրաֆիական տեսակետից.
«Մենք քաղաքացուն ասում ենք, երբ հրաժարվես քաղաքացիությունից, կստանաս հնարավորություն տնօրինելու քո կուտակած գումարը: Մեկ այլ դեպքում մայրերին ասում ենք, երբ երեխա ունենաս գնաս նրան խնամելու, գումար չես ստանա: Սրանք լուրջ խնդիրներ են առաջացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այն փաստարկը, թե քաղաքական համակարգից զերծ համակարգ է առաջարկվում, կեղծ է:

«Շատ երկրներում, այդ թվում Չիլլիում, ցանկանում են այս համակարգը հանրաքվեի դնել, որովհետև համակարգը վերաբերում է ապագա բոլոր սերունդներին:

Միջազգային փորձին անդրադարձ կատարելով, մեր պատասխանող կողմը որևէ ձևով չհերքեց, որ չկա որևէ երկիր որի մոդելը մեր երկրում դրված է, իսկապես չկա, իսկ չկա շատ պարզ պատճառով, որովհետև ոչ մի երկրում ոչ մի նման ռիսկային մոդել չի ներդրվել:

Այս համակարգը, ինչ տեսքով որ այն ներկայացված է, հակասում է ՀՀ Սահմանադրության շատ դրույթների: Այստեղ ցավալիորեն հարցեր չհնչեցին պետական մարմինների բռնած դիրքորոշման մասին: Նրանք ակնհայտորեն չեն փորձել ապահովել Սահմանադրության թիվ 3 ընթացակարգային որոշումը»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իր ելույթը ցանկանում է ավարատել Ժան Ժակ Ռուսոյի խոսքով, որն ուղղում է հայրենի Ազգային ժողովին.

«Այն ճարտարապետի նման, որը նախքան մեծ շենք կառուցելը հետազոտում և շոշափում է հողը, թե արդյոք այն կարող է կրել շենքի ծանրությունը, այնպես էլ իմաստուն օրենսդիրը չի սկսում լավ օրենքներ գրելուց, այլ ուսումնասիրում է, թե արդյոք ժողովուրդը, ում համար գրվում են օրենքները, կարո՞ղ է ընդունել դրանք»: Ամփոփելով իր ելույթը, Արծվիկ Մինասյանը դիմեց Բարձր դատարանին.

«Խնդրում եմ, մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել»:

Նախորդող հրապարակումներ` Արծվիկ Մինասյանի ամփոփիչ ելույթը ՍԴ-ում. Պատասխանողը, ըստ էության, չառարկեց

ՍԴ-ում սկսվել են դիմող կողմի ամփոփիչ ելույթները

ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»

Երիցյանը՝ Մինասյանին. Դուք թյուրիմացության մեջ եք գցում. Սննկացած ֆոնդ չկա

ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն

ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը

 

Արծվիկ Մինասյան. Խնդրում եմ, մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել