The Telegraph: Ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնում անշարժ գույք են գնում
31/03/2014 19:20

The Telegraph: Ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնում անշարժ գույք են գնում

Վերջին երկու տարիների ընթացքում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի օլիգարխները Լոնդոնում 2 միլիարդ ֆունտ ստերլինգին համարժեք շքեղ անշարժ գույք են ձեռք բերել:

Ըստ բրիտանական «The Telegraph» պարբերականի` դեռ վերջերս այդ ցուցակը գլխավորում էին ռուս օլիգարխները, սակայն ուկրաինացիներին հաջողվել է նրանցից առաջ անցնել:

Ուկրաինացի օլիգարխները, ում ձեռքի տակ է գտնվում երկրի ՀՆԱ-ի մեկ հինգերորդը, վերջերս ավելի շատ են ներդրումներ կատարում «անվտանգ ափերում»:

Հետազոտությունը իրականացնող բրիտանական «Beauchamp Estates» գործակալությունը այս ամենը բացատրում է Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններով:
 

The Telegraph: Ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնում անշարժ գույք են գնում