.jpg)
Գագիկ Մինասյան. Ադրբեջանին պետք է կոշտ արձագանքել
«Ցավոք, մեր արևելյան հարևանները, բացի անհամարժեք, կոշտ պատասխանից այլ լեզու չեն հասկանում: Մենք պարտավորված ենք ընդունել այդ մարտահրավերը, որովհետև միայն այդ պարագայում նրանք կզգան իրենց գործողությունների կործանարար հետևանքները»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, եթե հայկական կողմը կոշտ միջոցների չդիմի, հետագայում մեր կորուստները կմեծանան:
Պատգամավորը նաև նշեց, որ հակառակորդը պետք է մշտապես գիտակցի, որ ոչ մի ագրեսիվ գործողություն անպատիժ չի մնալու:
Նախորդող հրապարակումներ՝ Կրակոցները դադարել են. Չինարիում ծառատունկ է սկսվել
Սահմանին անհանգիստ է. Թշնամին լռեցվելու է ցանկացած գնով