.jpg)
Դեռ լսում եմ հայ երեխաների լացի ձայնը. Independent-ի անդրադարձը՝ հայուհուն
The Independent-ը ներկայացրել է Եվնիգե Սալիբյանի պատմությունը, ով այժմ բնակվում է Կալիֆորնիայում՝ ծերանոցում, սակայն ծնունդով Այնթափից է:
Եվնիգե Սալիբյանն անցած դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից է և պատմության բացառիկ վկա. Նա ծնվել է 1914-ին հուվարի 14-ին՝ առևտրականի ընտանիքում:
Հայկական հոլոքոստի փաստերը, ինչպես գրում է աղբյուրը, նույնքան պարզ ու իրական են, որքան հրեականինը:
Եվնիգեն հիշում է իրենց փողոցով տարվող աքսորյալ հայ երեխաներին, որոնք մտրակվում էին թուրքերի կողմից: Նա պատմել է, որ մինչ հիմա լսում է նրանց լացի ձայնը: