Երկիր ներկայացնելու արժանի է. Գիսանե Պալյանը՝ Արամ Mp3-ի երգի մասին
31/03/2014 17:57

Երկիր ներկայացնելու արժանի է. Գիսանե Պալյանը՝ Արամ Mp3-ի երգի մասին

Empyray խմբի դաշնակահարուհի, երգահան Գիսանե Պալյանը պրոֆեսիոնալ երաժշտական մրցույթները անհասկանալի է համարում: Life.panorama.am-ի հետ զրույցում Գ. Պալյանը նշել է, որ նման միջոցառումները նրան ավելի շատ համերգային տոն են հիշեցնում. «Ընդհանրապես երգի մրցույթ ասածը ես չեմ ընկալում: Մարդիկ տարբեր են, տարբեր ճաշակներ ունեն, յուրաքանչյուրը մի ոճ, մի կատարում է սիրում: Ինչպե՞ս կարելի է ասել՝ սա լավն է, մյուսը վատը: Այս տարիների ընթացքում, ինչ Հայաստանը մասնակցում է Եվրատեսիլին, ինձ մեկ երգ է շատ դուր եկել. այն ներկայացնում էր Շվեդիան և զբաղեցրեց նախավերջին տեղը: Յուրաքանչյուրը մի ճաշակ ունի: Օրինակ Հայաստանում եթե լիներ, կքվեարկեին որևէ ռաբիս հիթի համար: Դա նշանակում է, որ այն ամենալա՞վն է»:



Իսկ ինչ վերաբերում է այս տարվա եվրատեսիլյան մրցույթի մեր մասնակցին, ապա Գիսանեն կարծում է, որ հրաշալի ընտրություն է կատարված: Ըստ նրա՝ թեև Արամ Mp3-ը մասնագիտությամբ երգիչ չէ, բայց յուրահատուկ ու հետաքրքիր կերպար է:

«Երգն էլ շատ լավն է, երկիր ներկայացնելու արժանի է: Քանի որ հայ եմ, իհարկե, կցանկանամ, որ բարձր հորիզոնականներ գրավի: Գիտեմ, որ իր շանսերը բավականին մեծ են, շատերն են հավանում… Հուսամ, որ կլինի հաղթանակ»-հավելեց երգահանը:

Գիսանեն հավաստիացրեց, որ հաջողության հասնելու բոլոր գրավականները կան, կարևորն այն է, որ Արամը չհուզվի, քանզի հուզվելու գործոնը շատ խանգարում է նման դեպքերում:  

Նախորդող հրապարակումներ՝ Արամ MP3-ն վիդեոուղերձ է հղել իր երկրպագուներին (Տեսանյութ)

Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում. Լուսանկարներ


 

Երկիր ներկայացնելու արժանի է. Գիսանե Պալյանը՝ Արամ Mp3-ի երգի մասին