.jpg)
Կինն իր 1 տարեկան երեխայի հետ փորձել է նետվել Կիևյան կամրջից. shamshyan.com
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի կին փորձում է իր երեխայի հետ ցած նետվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ահազանգի վայր ժամանած հրշեջ-փրկարարներին հաջողվեց կանխել ինքնասպանության փորձը:
Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ոստիկանության համապատասխան ծառայությունները, որպեսզի կնոջն ու երեխային տեղափոխեն ոստիկանության բաժին՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը 38 տարեկան է, բնակվում է Չարբախ թաղամասում և ունի 2 երեխա: Կնոջ մյուս երեխան՝ Մոնիկան այս պահին գտնվում է մանկապարտեզում, իսկ նա փորձում էր իր կրտսեր երեխայի՝ 1 տարեկան Վիկտորյայի հետ ցած նետվել: