.jpg)
Քիմ Քարդաշյանն ու Շերը կոչ են անում անտարբեր չմնալ Քեսաբի դեպքերին
Քիմ Քարդաշյանը Twitter-յան իր էջում գրել է.
«Եթե չգիտեք՝ ինչ է կատարվում Քեսաբում, փորձեք տեղեկացվել Google-ի միջոցով, սա ուղղակի կոտրում է մարդու սիրտը: Լինելով հայ՝ ես մանկուց բազմաթիվ ցավոտ պատմություններ եմ լսել: Խնդրում եմ՝ եկեք թույլ չտանք պատմությանը կրկվել: Աղոթենք բոլորի համար»:

Երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) ևս իր Facebookյան էջում կոչ է արել անտարբեր չմնալ Քեսաբի դեպքերին:
«Խնդրում եմ տեղեկացեք, թե ինչ է կատարվում Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներ և հայեր են սպանվում թուրքերի կողմից»:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:
Նախորդող հրապարակում՝ Սերգեյ Բեզրուկովն անդրադարձել է Քեսաբի դեպքերին