Գյուղնախարարություն. Վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղ է
31/03/2014 18:32

Գյուղնախարարություն. Վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղ է

Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից: 
 
«Առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ»,- ասվում է գյուղնախարարության մամուլի հաղորդագրությունում: 

 

 

Գյուղնախարարություն. Վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղ է