.jpg)
Մոուրինյո. «Իսպանիում ապրելը դժվար է»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Անգլիայում ապրելն իրեն ավելի հարմար է, քան Իսպանիայում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Իսպանիայում աշխատելն ինձ համար հիանալի փորձ էր, բայց այնտեղ ապրելը դժվար է: Այդ երկրում տիրող մթնոլորտն ինձ հոգնեցրել էր: Անգլիայում ամեն ինչ շատ ավելի հեշտ է ու հարմար: Երկրպագուների, ֆուտբոլիստներկի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերությունները ևս այստեղ լավ են:
Ի՞նչ կարող եմ ասել «կլասիկոյի» մրցավարության մասին: Դա ամեն տեղ նույնն է: Ֆուտբոլն ավելին է, քան սպորտը և դա ամեն ինչ բարդացնում է: Ճնշումը չափազանց մեծ է»,- նշել է Մոուրինյոն: