ՄԻՊ. Երիտասարդ ընտանիքներին չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն
31/03/2014 18:12

ՄԻՊ. Երիտասարդ ընտանիքներին չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է ՄԻՊ-ի կողմից 2013 թվականին ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցված ձեռքբերումների վերաբերյալ զեկույց.

Դրանում մասնավորապես, ասված է.

«Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները՝

• Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
• Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
• Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
• Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
• Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները՝

• ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
• Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
• 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ»: 

Նախորդող հրապարակումներ՝ ՄԻՊ. Քաղցկեղով հիվանդներին չի տրամադրվել հասանելիք անվճար քիմիոթերապիան

ՄԻՊ. 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն

 

ՄԻՊ. Երիտասարդ ընտանիքներին չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն