.jpg)
Երևանի կլինիկաները բաց դռների օրեր են կազմակերպել մարզերում
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի անցած երեք շաբաթների ընթացքում կազմակերպված «բաց դռների օրերին» Երևանում և մայրաքաղաքի առաջատար կլինիկաներից մարզեր մեկնած մասնագետներին դիմել է ավելի քան 27 հազար կին: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Նրանցից 2970-ին բուժօգնություն է ցուցաբերվել ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները մարտի 23-ից մինչև մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպել Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։
Մայրաքաղաքից մեկնած մասնագետներից բացի բոլոր մարզերի բուժհիմնարկներում «բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև տեղի մասնագետների կողմից։ Ամբողջական տվյալները կհրապարակվեն կանանց առողջության պահպանման միամսյակի ամփոփման ժամանակ։