Իրանցի հոգևորականի ֆեթվայի համաձայն՝ կարմիր լույսի տակով անցելը «հարամ» է
31/03/2014 18:05

Իրանցի հոգևորականի ֆեթվայի համաձայն՝ կարմիր լույսի տակով անցելը «հարամ» է

Իրանցի բարձրաստիճան հոգևորական Մաքարեմ Շիրազին ճանապարհատրանսպորտային երթևեկության վերաբերյալ ֆեթվա է արձակել: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ այաթոլլահ Մաքարեմ Շիրազին ԻԻՀ ոստիկանական ուժերի ճանապարհային ոստիկանության պետ Էսքանդար Մոումենիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Նոռուզի օրերին Իրանում մահվան ելքով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներին, մասնավորապես նշել է.

«Հոգնած, քնաթաթախ վիճակում մեքենա վարելը, անթույլատրելի տեղից վազանց կատարելն ու կարմիր լույսի տակով անցնելը «հարամ» է համարվում է»:

Իրանցի հոգևորականի ֆեթվայի համաձայն՝ կարմիր լույսի տակով անցելը «հարամ» է