.jpg)
Հանրապետության բոլոր ճանապարհները դժվարանցանելի են
Այսօր ժամը 14։00-ի դրությամբ դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարալանջ-Հանքավան ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Արտավազ, Զառ, Նուռնուս և Բջնի գյուղերի համայնքային ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: