Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը
31/03/2014 19:10

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը

Այսօր՝ ժամը 17:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
 

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը