.jpg)
«Կառավարությունը պետք է հրաժարական տա և չսպասի անվստահության գործընթացին»
«Միայն կուտակայինը չէ այն խնդիրը, որի համար պատրաստվում ենք Կառավարությանն անվստահություն հայտնել: Այնպես որ` Սահմանադրական դատարանի դրական որոշումը միայն կամրապնդի այդ գործընթացը, ու եթե ՍԴ-ն որոշի, որ Կուտակայինը հակասամանադրական է, ապա դրանից հետո Կառավարությունը պետք է հրաժարական տա և չսպասի անվստահության գործընթացին»,- լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցույան ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նշենք, որ քիչ առաջ 4 ոչ իշխանական ուժերը դռնփակ հանդիպել էին` քննարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Ցանկացած իշխանություն, ՀՅԴ պատգամավորի խոսքով, պետք է հասկանա, որ Սահմանադրությունը շրջանցելը բերում է նման գործողությունների. «Իշխանությունն ապրում է մեկուսացված, օտարված, մնացածն էլ` բախտի քմահաճույքին: Եթե իշխանությունն ինքն իր մեջ չունի այդքան ողջամտություն, որ հասկանա, որ այսպես շարունակելն այլևս հնարավոր չէ, պետք է իշխանափոխություն լինի»:
Նախորդող հրապարակում` Քառյակի նիստն ավարտվեց. Ապրիլի 28-30-ը կկազմակերպվի շուրջօրյա հանրահավաք