.jpg)
Ինչպե՞ս 10 րոպեում այրել 100 կալորիա ու ամրացնել առողջությունը
Գեղեցիկ կամզվածքը պահպանելու համար պետք է ոչ միայն հետևել ձեր սննդակարգին, այլև օրական գոնե 10 րոպե զբաղվել մարմնամարզությամբ:
1. Ցատկել պարանով
Պարոնով ցատկելն ավելորդ կալորիաներն այրելու լավագույն միջոցն է: 10 րոպե ցատկելու ընթացքում դուք կարող եք այրել մոտ 98 կալորիա:
2. Վազել
Վազքը ոչ միայն կօգնի այրել կալորիաները, այլև՝ կպահպանի ձեր սրտի առողջությունը:
3. Հեծանիվ վարել
Հեծանիվ վարելը կամ մարզասրահի հեծանվասարքով պարապելը նույնպես կալորիաներն այրելու հիանալի միջոց է: 22-25 կմ/ժ արագությամբ վարելու դեպքում, 10 րոպեում կարող եք 104 կալորիա այրել:
4. Ինտենսիվ աերոբիկայով զբաղվեք
Ինտենսիվ աերոբիկան հիանալի միջոց է ձեր կազմվածքն ու առողջությունը պահպանելու համար: Այն կսովորեցնի ձեզ ճիշտ շնչել: Դրա շնորհիվ10 րոպեում կարող եք այրել 104 կալորիա: