.jpg)
Դ. Բաբայան. Ադրբեջանը փորձում է սև PR անել Հայաստանի և Արցախի նկատմամբ
«Ադրբեջանը վտանգավոր թափոնների թեման շրջանառելով` սև PR է իրականացնում Հայաստանի ու Արցախի նկատմամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Միջուկային անվտանգության գագաթաժողովում Իլհամ Ալիևի հնչեցրած այն մեղադրանքը, թե Հայաստանն Արցախը միջուկային թափոնների գերեզմանի է վերածել, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Պատկերացնո՞ւմ եք չէ, թե ինչ կլիներ, եթե ինչ-ինչ պատճառներով, տեսականորեն, Քարվաճառը գտնվեր Ադրբեջանի վերահսկողության տան, որտեղից սնվում է Արցախի գետերի մեծ մասը: Ադրբեջանը կթունավորեր այդ մաքուր ջրի աղբյուրը` հետագայում ողջ պատասխանատվությունը բարդելով Հայաստանի վրա, որն, իբրև թե, ժամանակին «թափոնների գերեզմանոց» է դարձրել Արցախը:
Ադրբեջանը հող է նախապատրաստում իր համար ցանկալի սցենարների իրականացման դեպքում` «բնապահպանական ահաբեկչության» դիմելու համար` այն բարդելով Հայաստանի վրա»,- ասաց նա: