Ինչպե՞ս նիհարել 7 օրում. Սննդակարգ մեկ շաբաթվա համար
01/04/2014 18:32

Ինչպե՞ս նիհարել 7 օրում. Սննդակարգ մեկ շաբաթվա համար

Իրականում գեղեցիկ կազմվածք ունենալու ու նիհարելու համար պետք չէ տանջել ձեր օրգանիզմն ու սովամահ լինել: Պարզապես պետք է ունենալ ճիշտ սննդակարգ, այսինքն` իմանալ ինչն ու երբ կարելի է ուտել, իսկ ինչը՝ ոչ: 

Ներկայացնում ենք մեկ շաբաթվա համար նախատեսված սննդակարգ, որը կօգնի ձեզ նիհարել: Այսպիսով՝ 

Երկուշաբթի

Նախաճաշ՝ 1 թուրինջ, 2 խաշած ձու, 1 բաժակ կանաչ թեյ:

Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե խաշած (աղով):

Ընթրիք` եփած հավի ֆիլե՝ առանց կաշվի, 1 բաժակ կեֆիր:
 

Երեքշաբթի

Նախաճաշ` 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ:

Ճաշ` 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե՝ առանց կաշվի, 1 բաժակ ջուր:

Ընթրիք` 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
 

Չորեքշաբթի

Նախաճաշ` 1 բաժակ ջուր՝ 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու:

Ճաշ` խաշած միս 200 գր, 1 թուրինջ:

Ընթրիք` 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
 

Հինգշաբթի

Նախաճաշ` ձվածեղ 3 ձվից, աղով և կանաչիով:

Ճաշ` հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս՝ առանց կաշվի, 150գր:

Ընթրիք` 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր:
 

Ուրբաթ

Նախաճաշ` Աղցան 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի:

Ճաշ` 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ:

Ընթրիք` Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր:
 

Շաբաթ

Նախաճաշ` անյուղ կաթնաշոռ՝ 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ:

Ճաշ` 2 թուրինջ, 2 խաշած ձու:

Ընթրիք` Միայն հանքային ջուր՝ առանց սահմանափակման:
 

Կիրակի

Նախաճաշ`  ½ միջին թուրինջ, 2 եփած ձու:

Ճաշ` Եփած միս 200 գ, 1 նարինջ:

Ընթրիք` Միայն հանքային ջուր:
 

 

Ինչպե՞ս նիհարել 7 օրում. Սննդակարգ մեկ շաբաթվա համար