Ապրիլի 1-ից 7-ը Երևանում բոլորը կարող են օդապարիկով թռչել
01/04/2014 19:42

Ապրիլի 1-ից 7-ը Երևանում բոլորը կարող են օդապարիկով թռչել

Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը «Orange» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները: 

Ապրիլի 1-ից 7-ը Երևանում բոլորը կարող են օդապարիկով թռչել