.jpg)
Միխայիլ Գալուստյանը նույնպես անդրադարձել է Քեսաբի դեպքերին
Դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը Twitter-ի իր միկրոբլոգում նույնպես միացել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում տեղի ունեցող իրադարձություններին:
Գալուստյանը #Savekessab հեշտեգով մի քանի լուսանկար է տեղադրել ու գրառումներ է կատարել:
Բացի այդ նա իր էջում տարածել է Քիմ Քարդաշյանի, լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Քեսաբի վերաբերյալ գրառումները, ինչպես նաև՝ քեսաբահայության կոչը՝ ողջ աշխարհի հայերին։
Նշենք, որ Քեսաբի փրության համար սոցիալական ցանցերում սկսված ակցիային միացել են նաև ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Քիմ Քարդաշյանն ու Շերը կոչ են անում անտարբեր չմնալ Քեսաբի դեպքերին
Սերգեյ Բեզրուկովն անդրադարձել է Քեսաբի դեպքերին
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել. Yerakouyn