Մեքսիկացին արդեն 4 տարի տանը հովազ է պահում. Լուսանկարներ
01/04/2014 19:21

Մեքսիկացին արդեն 4 տարի տանը հովազ է պահում. Լուսանկարներ

50-ամյա մեքսիկացի Ռաֆայել Վիլաֆեյնան արդեն 4 տարի է տանը հովազ է պահում: Մայա անունով հովազի հետ մեքսիկացին հաճախում է անգամ ռեստորաններ ու հանրային այլ վայրեր: 

Մեքսիկացու խոսքով՝ կենդանին ամեն օր ուտում է մոտ 2.5 կգ միս:

Հովազի առողջությունը պահպանելու համար Ռաֆայելն ամեն օր վազում է նրա հետ պուրակում ու տանում գետի մոտ, որ կենդանին իրեն զգա բնական միջավայրում: Գետում Մայան լողում է մի քանի ժամ: 

Մեքսիկացու խոսքով՝ ինքը չի վախենում հովազից. 

«Մայան ունի շատ հզոր ժանիքներ և կարող է ցանկացած պահի ինձ սպանել, բայց մեր միջև հոգեկան մեծ կապ է ձևավորվել և նա այդպես չի անի»,- ասել է Ռաֆայելը: 

Մեքսիկացին արդեն 4 տարի տանը հովազ է պահում. Լուսանկարներ