.jpg)
4 ոչ իշխանական խմբակցությունները դռնփակ նիստ են անցկացնում
Այս պահին ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական 4 ոչ իշխանական խմբակցությունների դռնփակ հանդիպումը:
Հանդիպման հիմնական թեման ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն է, որը խորհրդարան պետք է ներկայացվի ապրիլի 28-ին:
Նշենք, որ չորս ոչ իշխանական ուժերի հանդիպմանը մասնակցում են ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:
Նախորդող հրապարակում՝ Ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն կհայտնեն