2014թ-ի մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում
01/04/2014 19:55

2014թ-ի մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում

2014 թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների` 0.3% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. մարտին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.4%, ծառայությունների սակագներինը՝ 100.1%:

2014թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը Կազմել է 0.4%, ինչը 0.6 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.0%):
 

2014թ-ի մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում