Օգնիր եղբորդ. Դրամահավաքության կոչ՝ ի աջակցություն քեսաբահայության
01/04/2014 19:10

Օգնիր եղբորդ. Դրամահավաքության կոչ՝ ի աջակցություն քեսաբահայության

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ.

Շարունակվում է Սիրիական ճգնաժամը` ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին:
Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով Լաթաքիա քաղաքում:

Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության և նյութական օժանդակության կարիք ունեն:

Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին`

Anelik Bank
AMD 11807008554300 EUR 11807008554302
USD 11807008554301 RUR 11807008554303»:
 

Օգնիր եղբորդ. Դրամահավաքության կոչ՝ ի աջակցություն քեսաբահայության