.jpg)
ԱԻՆ. Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները
Ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: