.jpg)
Տորրեսը կարող է վարձավճարով հանդես գալ այլ թիմում
Լոնդոնի «Չելսին» թիմի հարձակվող Ֆերնանդո Տորրեսին մտադիր է վարձավճարով ուղարկել այլ ակումբ, եթե մինչ այդ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարմար առաջարկներ չլինեն: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի բարձրակարգ հարձակվողի է փնտրում` ի դեմս «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստայի: Տորրեսը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Ինտեր», եթե իտալական ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստը համաձայնության գան: