Ցուկերբերգի տարեկան աշխատավարձը կազմել է 1 դոլար
01/04/2014 20:13

Ցուկերբերգի տարեկան աշխատավարձը կազմել է 1 դոլար

Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը 2012 թ.-ի 503.205 դոլարի փոխարեն զգալիորեն նվազել է՝ 2013 թ.-ին կազմելով ընդամենը 1 դոլար:

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ցուկերբերգի խորհրդանշական 1 դոլար աշխատավարձը չի խանգարել նրան 2013թ.-ին որպես Facebook-ի հիմնական բաժնետեր ստանալ 3.3 միլիարդ դոլար եկամուտ:

Forbes-ի տվյալներով` Ցուկերբերգի կարողությունը հասնում է 26.7 միլիարդ դոլարի:

Նշվում է, որ Facebook-ի հիմնադիրը ինքն է իր համար սահմանել 1 դոլար աշխատավարձը:
 

Ցուկերբերգի տարեկան աշխատավարձը կազմել է 1 դոլար