«Բարսելոնը» չի ընդունում ՖԻՖԱ-ի որոշումը
02/04/2014 20:41

«Բարսելոնը» չի ընդունում ՖԻՖԱ-ի որոշումը

«Բարսելոնը» չի պատրաստվում հաշտվել ՖԻՖԱի- որոշման հետ, որի համաձայն` չի կարողանա համալրում իրականացնել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել` հայտարարելով, որ կատալոնյան գրանդը մինչև 18 տարեկան 10 խաղացողների հետ պայմանագրերի ստորագրման ընթացքում խախտել է կանոնակարգը:

AS-ի տեղեկություններով` «Բարսելոնը» պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը և իր իրավունքները պաշտպանել դատարանում:

«Մենք հանգստություն ենք պահպանում: Ունենք 90 օր, որպեսզի բողոքարկենք ու բացատրենք, թե ինչու և ինչպես ենք պայմանագրեր ստորագրել այդ ֆուտբոլիստների հետ»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարութւյան մեջ:

«Բարսելոնը» չի ընդունում ՖԻՖԱ-ի որոշումը