.jpg)
Հնարավոր է՝ անհետացած ինքնաթիռը երբեք էլ չհայտնաբերվի
Հնդկական օվկիանսում անհետացած Boeing ինքնաթիռը, հնարավոր է՝ այլևս երբեք չհայտնաբերվի: Այս մասին հայտարարել է Մալազիայի ոստիկանապետը:
Ոստիկանությունում նման եզրակացության եկել են լայնածավալ աշխատանքներից հետո: Ոստիկանները հարցաքննել են ինքնաթիռի ուղևորների ավելի քան 170 ազգակաների, ուսումնասիրել ուղեբեռերն ու ինքնաթիռի վառելիքի սնուցումը: Սակայն մինչ այս պահը որևէ բան պարզել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ մալազիական ավիաընկերությանը պատկանող Boeing-ը ռադարներից անհետացել է մարտի 8-ին: Ինքնաթիռում եղել է ավելի քան 200 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Գրեթե մեկ ամիս շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են մի քանի պետությունների հատուկ ծառայություններ:
Նախորդող հրապարակումներ՝ Հնդկական օվկիանոսում գտել են կորած ինքնաթիռի բեկորները
Մալազիան դադարեցնում է ինքնաթիռի որոնումները Հարավ-չինական ծովում
Agence France-Presse. Մալազիական անհետացած Boeing-ի բեկորները գտել են