Իտալացի ֆուտբոլիստը որդեգրել է գնացքում թողնված նորածնին
02/04/2014 20:05

Իտալացի ֆուտբոլիստը որդեգրել է գնացքում թողնված նորածնին

Իտալական «Սոսուոլո» ակումբի ֆուտբոլիստ Ֆլորո Ֆլորեսը որդեգրել է Նեապոլ-Ավելլինո գնացքի նստատեղի տակ հայտնաբերված 3 օրեկան նորածնին:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունից ճշտելով, որ երեխայի ծնողներին այդպես էլ չեն հայտնաբերել, «Ուդինեզե» ակումբի նախկին խաղացողը դիմել է իշխանություններին՝ որդեգրման հետ կապված փաստաթղթերը նախապատրաստելու համար:

Նշվում է, որ Ֆլորեսը 3 երեխաների հայր է:
 

Իտալացի ֆուտբոլիստը որդեգրել է գնացքում թողնված նորածնին