Հակոբ Հակոբյանը` ՍԴ-ի դիմաց. Այ չեմ հասկանում, թե ինձ ինչի՞ են ամոթ գոռում
02/04/2014 13:10

Հակոբ Հակոբյանը` ՍԴ-ի դիմաց. Այ չեմ հասկանում, թե ինձ ինչի՞ են ամոթ գոռում

Ինչպես հայտնի է, քիչ առաջ Սահմանադրական դատարանը կուտակային օրենքի հոդվածները ճանաչեց հակասահմանադրական:

Պատասպանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվածները դիմավորեցին սուլոցներով, «ամոթ» և «անգրագետ» կոչերով:

Լրագրողների հետ զրույցում Հ. Հակոբյանն ասաց, որ հենց սկզբից հստակ ասել է, որ իրենք ընդունելու են ՍԴ որոշումը:
«Այ չեմ հասկանում, թե ինձ ինչի՞ են ամոթ գոռում: Հիմա իրենք ինչի՞ համար են պայքարում»,- հարցրեց Հ. Հակոբյանը, ինչին ի պատասխան լրագրողներից մեկը պատասխանեց, որ մարդիկ պայաքարում են այն օրենքի դեմ, որի ընդունմանը դեմ է հասարկության մեծ մասը:

«Եթե մեր իրավական դաշտում նայեք, ապա շատ բաներ կտեսնեք, որ թերի են: Դրա պատճառը ոչ թե մենք ենք, ես եմ, այլ պատճառները շատ խիտ են: Ես պաշտպանել և պաշտպանելու եմ կուտակային կեսնսաթոշակի գաղափարը: Օրենքի հոդվածներն են հակասահմանադրական և ոչ օրենքը: ՍԴ-ի նախագահը շատ պարզ ասաց, թե որ հոդվածներն են հակասահմանադրական: Ես առաջին օրը, ըստ էության ասեցի, որ մենք չենք եկել ՍԴ` ասելու, որ մենք օրենքով ճիշտ ենք, այլ` մենք սա ենք արել և այս նպատակով»,- պարզաբանեց Հ. Հակոբյանը:

Հարցին, թե նման օրենքից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա՞, պատգամավորը նախ խորհուրդ տվեց հարցնել կառավարությանը ու ավելացրեց, որ դա հասարակության խնդիրն է:

Նախորդող հրապարակում` Արծվիկ Մինասյան. Մարդիկ պահանջելու են վճարների հետվերադարձ

Հակոբ Հակոբյանը` ՍԴ-ի դիմաց. Այ չեմ հասկանում, թե ինձ ինչի՞ են ամոթ գոռում