Հ. Բագրատյան. Վարչապետը և մի քանի նախարար պիտի հրաժարական տան
02/04/2014 14:41

Հ. Բագրատյան. Վարչապետը և մի քանի նախարար պիտի հրաժարական տան

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ Արտեմ Աստրյանը, Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը, Կենտրոնական բանկից` Արթուր Ջավադյանը և Ներսես Երիցյանը։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այս մասին Facebook-յան իր էջում  գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Շնորհակալություն քառյակին՝ ՀԱԿԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և «Դաշնակցություն», «Դեմ եմ»-ին, Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին և Մերի Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին՝ այս որոշման համար։

Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ը՝ Հայաստանի հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար»,- գրել է պատգամավորը:

Նախորդող հրապարակում` ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները

Հ. Բագրատյան. Վարչապետը և մի քանի նախարար պիտի հրաժարական տան