Իվետա Եդիգարյան. Ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է
02/04/2014 20:33

Իվետա Եդիգարյան. Ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է

Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանն արդեն շուրջ մեկ տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, և, կարծես, իր հետագա պլաններն արդեն կապում է այնտեղի հետ: Life.panorama.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե ինչով է նա այժմ զբաղված Նահանգներում, արդյոք վերադառնալու միտք ունի և որ դեպքում երկրպագուները կարող են սպասել նրան հայրենիքում:

-Այս պահին ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղված:

-Ճիշտն ասած, վեց ամսով եկել էի ծնողներիս մոտ, բայց այնպես ստացվեց, որ աշխատանք առաջարկեցին ու մնացի այստեղ: Երկու հայ տղայի հետ երգում եմ այստեղի ռեստորաններից մեկում: Համենայնդեպս, ունեմ աշխատանքային վիզա և ցանկացած պահի կարող եմ հայրենիք գալ:

- Ձեր և Վարդան Սարգսյանի «Երկու ճամփորդություն» համատեղ նախագծի երկրորդ եթերաշրջանի թողարկման ծրագիրն ի՞նչ փուլում է:

-Ցավոք, նախագծի իրականացման աշխատանքները կիսատ են մնացել: Շատ բան կախված է հովանավորներից, բայց հնարավոր է, որ այն ունենա շարունակություն, քանի որ պահանջարկ ունի: Այստեղ նույնպես մարդիկ հետևում են մեր հաղորդմանը և սպասում նոր թողարկումների:

- Ինքներդ ձեզ ավելի շատ դերասանուհի եք համարում, թե՞ երգչուհի:

-Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է, արժանանում հանդիսատեսի գնահատանքին: Երգում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ ու լավ է ստացվում:

-Դուք ԱՄՆ -ում հանդես եք գալիս համերգներով, իսկ այստեղ, կարծես, այդքան էլ ակտիվ չեք. կարելի՞ է ասել, որ ձեր երգերը հենց այդտեղի համար է:

-Ես այդպես չէի ասի. Հայաստանում նույնպես ունեցել ենք շատ համերգներ՝ Երևանում ու մարզերում: Իսկ ԱՄՆ-ում երգում եմ ռեստորանում, ընդ որում, ոչ միայն իմ հեղինակային երգերը, այլև այն, ինչի պահանջարկը կա:

-Այդտեղ սերիալներում նկարահանվելու ծրագրեր կա՞ն:

-Հնարավոր է այստեղ նկարահանվի մի սերիալ, որտեղ ես ևս իմ մասնակցությունը կունենամ, բայց թե երբ՝ հստակ ասել չեմ կարող:

- Այս տարի Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հայաստանի հետ կապված պլաններ դեռևս չունեմ, քանի որ հիմնականում այստեղ եմ լինում, բայց եթե լինեն առաջարկներ՝ կապված ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու հետ, մեծ սիրով կվերադառնամ:

-Ձեր ծնողները վաղուց բնակվում են ԱՄՆ -ում, վերադարձի միտք չունե՞ն:

Ծնողներս ԱՄն-ի քաղաքացի են և արդեն յոթ տարի է՝ ապրում են այդտեղ: Եթե պետությունը հոգ տանի իր արվեստագետների համար, բոլորն էլ վերադառնան, այդ թվում՝ հայրս (դերասան Աշոտ Եդիգարյանը):

Ձեր դուստրն արդեն քանի՞ տարեկան է: Ով է զբաղվում նրա դաստիարակությամբ:

- Մի քանի ամսից նա կդառնա յոթ տարեկան: Արդեն այստեղ դպրոց է գնում, լավ տիրապետում է անգլերենին: Նրա դաստիարակությամբ զբաղվում ենք թե´ ես, թե´  մայրս:

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Իվետա Եդիգարյան. Ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է