.jpg)
#SaveKessab հեշթեգի համար Քարդաշյանին մեղադրում են Ասադին աջակցելու մեջ
Քիմ Քարդաշյանը ներգրաված է Սիրիայի քաղաքացիական պատերազմում: Twitter-յան իր էջում Սիրիայի հայկական բնակավայրի վերաբերյալ աջակցություն ցուցաբերելու պատճառով նման անհիմն մեղադրանքների է արժանացել հայտնի աստղը: Նրան մեղադրում են Ասադին աջակցելու մեջ: Այս մասին գրում է «Daily Mail» պարբերկանը:
Հիշեցնենք, որ նա իր 20 միլիոն հետևողներին կոչ է արել պաշտպանել հին հայկական քրիստոնեական Քեսաբ գյուղը, որն անցյալ շաբաթ գրավել էին ապստամբյալները:
Վերջինիս մեղադրում են #SaveKessab հեշթեգի համար, որն ըստ ոմանց, նշանակում է աջակցություն Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:
«Եթե չգիտեք, թե ինչ է տեղի ունենում Քեսաբում, փորձեք տեղեկացվել Google որոնողական համակարգի միջոցով: Որպես հայ` ես մեծացել եմ բազմաթիվ ցավոտ պատմություններ լսելով: Խնդրում եմ` եկեք թույլ չտանք պատմությանը կրկնվել և միահամուռ տարածենք սա»,- գրել է Քիմը:
Նշենք, որ Քարդաշյանները ծագումով Թուրքիայի արևելքում գտնվող Կարակալե գյուղից են՝ հայկական սահմանին մոտ և բնակեցված են էթնիկ հայերով:
Նրա տատիկն ու պապիկը Մեծ Եղեռնի ժամանակ փախել են: Ընտանիքը հանգրավանել է Լոս Անջելոսում:
«Ես միշտ լսել եմ հայկական պատմություններ, տոնել հայկական տոները: Հայրս սովորեցրել է երբեք չմոռանալ, թե որտեղից եմ»,-նախկինում գրել էր Քիմը: