.jpg)
Մարտ ամսվա ամենաբարի լուսանկարները. Ֆոտոշարք
Adme.ru կայքը հրապարակել է մարտ ամսվա ընթացքում համացացնցում տարածված ամենաբարի նկարները:
1. Ռոտտերդամի կենդանաբանական այգու ընձուղտը հրաժեշտ է տալիս այգում աշխատող՝ 54-ամյա Մարիոյին, ով հիվանդ է քաղցկեղով:

2. Ամերիկացի երիտասարդ հայրիկ Քրիս Լոուն համացանցում տեղադրել է լուսանկար, որում պատկերված են իր նորածին աղջիկն ու շունը: Հայրիկը գրել է, որ շունը ոչ մի քայլ չի հեռանում երեխայից ու շատ հոգատար է նրա նկատմամբ:

3. Facebook-ի օգտատերերից մեկը գրառում է կատարել, որ կորցրել է իր կատվին, իսկ մի քանի օր անց գտել է՝ արդեն ընկերուհու հետ:

4. Ջեֆֆ Հայսմիթն իր փոքրիկ որդու համար կառուցել է թռիչքների ղեկավարման համակարգ, որը ճիշտ և ճիշտ կրկնում է NASA-ի նման համակարգերից մեկը: Հիմա դասերն անելուց հետո փոքրիկ տղան կարող է իրեն իսկական օդաչու զգալ:

5. Այցելուները հայտարարված ակցիայի շրջանակներում կերակրում են Նիկոլաևյան կենդանաբանական այգու բնակիչներին:

6. 8-ամյա տղան, որոշել է իր բոլոր խնայողությունները նվիրաբերել Օդեսսայի կենդանաբանական այգուն, որտեղի կենդանիները մահանում են սովից: Նամակն ու գումարը նա ուղարկել է այգու տնօրենին:

7. HTC ընկերության տնօրեն Փիթեր Չոուն կարողացել է գտնել ու շնորհակալություն հայտնել այն բայկերին, ով շրջանցելով խցանումները կարողացել է նրան ժամանակին հասցնել կարևոր խորհրդակցության: Բանն այն է, որ Լոնդոն հասնելու ու այդ ժողովին մասնակցելու համար Չոուն անցել էր 12 հազ. կմ և քիչ էր մնում ուշանար արդեն վերջին պահին՝ խցանման պատճառով, բայց հենց այդ պահին օգնության է հասել բայկերը:

8. Նկարում Դենն է՝ Օնկոլոգիական կենտրոնի ղեկավարն, ով ամեն չորեքշաբթի և հինգշաբթի ինքնուրույն սուրճ է գնում ու բաժանում իր հիվանդանոցի անձնակազմին ու հիվանդներին:

9. Ավստրալիայում Ջուլիա Ժիզնեցկի անունով կինը գտել ու մահվանից փրկել է այս կոալային: Կենդանուն Ջուլիան անվանել է Ռեյմոնդ:

10. Ոսկեգույն ռետրիվերն, ով արդեն 11 տարեկան է, հիանալի լեզու է գտնում իր հետ նույն տանն ապրող ճուտիկների հետ:
